December 2023 Page 64

«Կովերի պարտեզը» կմնա հայկական․ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է շարժման ակտիվիստներին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է շարժումը:   «Ամեն հայկականը կմնա հայկական»,- վստահեցրել է պատրիարքը։   Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։   Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։   Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։   Վարորդներին…

Կարդալ ավելին

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։

Կարդալ ավելին

Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կրեմլում արարողության մասնակիցներին։ Պուտինը Հատուկ ռազմական գործողության անդամ Արտեմ Ժողային ասել է նոր ժամկետի համար առաջադրվելու իր ծրագրերի մասին։

Կարդալ ավելին