December 2023 Page 70

Ահազանգ. Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ Ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նրա խոսքով, տնտեսական 12,6 տոկոս բարձր աճի պայմաններում 2022 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով…

Կարդալ ավելին

Դատախազությունն ուսումնասիրում է Դիաննա Գասպարյանի սկեսուրի ապօրինության մասին հրապարակումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին  հայտնեցին գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը մասնավորապես գրել էր. «Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի…

Կարդալ ավելին

Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 36-ը չի զեկուցվում, իսկ երկու հարց գաղտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 36-ը: Եվս 2 հարց գաղտնի է: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, – 2. 2024 թվականի…

Կարդալ ավելին

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքաելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։

Կարդալ ավելին