Մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք երկրաշարժից տուժած քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով. Նախագահ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող…
