Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ
Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին»…
