December 2023 Page 75

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների առնչությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ։ ԵՄ պաշտոնյան թեմային անդրադարձել է X սոցիալական հարթակում։ «Մտահոգիչ հաղորդումներ ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ։ Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին. չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։   «Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել…

Կարդալ ավելին

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից  հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կրակոցից միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը: ՔԿ-ից  հայտնում են, որ նույն օրը բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:…

Կարդալ ավելին

Ազգային ժողովում քննարկվում է նոր դատավորի ընտրության հարցը

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության գծով դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը թափուր պաշտոնում առաջադրել է երեք թեկնածու՝ Սերգեյ Մարաբյան, Ռուբիկ Մխիթարյան եւ Մանվել Շահվերդյան։ Խորհրդարանի նիստին մասնակցում էր միայն Սերգեյ Մարաբյանը։ Մյուս թեկնածուները չեն մասնակցում։ Մարաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Կարդալ ավելին