December 2023 Page 79

Ադրբեջանը Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին հայտարարել է որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Տեղեկությունը փոխանցում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։   «Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան», – նշվում է տեղեկատվության մեջ։

Կարդալ ավելին

ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագիծը (ուղիղ)

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում…

Կարդալ ավելին

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբեն Ռուբինյան

Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, «Ազատության»-ը փոխանցել է հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:   Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել: Վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ` Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային…

Կարդալ ավելին

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից

ĶԳեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։  Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել է գրավով եւ կիրառել վարչական հսկողություն։ Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ…

Կարդալ ավելին