Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց երկրում քննարկումներ կան, թե արդյոք ՀԱՊԿ-ին անդամակցելը բխում է երկրի շահերից. վարչապետ
Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց երկրում քննարկումներ կան, թե արդյոք ՀԱՊԿ-ին անդամակցելը բխում է հանրապետության շահերից. բրիտանական The Telegrap-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: «ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ,…
