June 3, 2024 Page 2

55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն

Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, ապա համաներեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանուկյանի նախագահությամբ որոշեց՝ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:   Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։   Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ,…

Կարդալ ավելին

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին

Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի…

Կարդալ ավելին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Արգիշտի Քյարամյանին պահանջներ է ներկայացնելու

  Երևանի Սուրբ խաչ եկեղեցու բակից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկեց քայլերթը դեպի ՀՀ քննչական կոմիտե։   «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին որոշ պահանջներ են ներկայացնելու ու փորձելու են որոշ հարցերի պատասխաններ ստանալ։   Մայիսի 31-ին ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը 28 անձի էր բերման ենթարկել, ապա ձերբակալել։  …

Կարդալ ավելին