June 6, 2024

Պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը գրել է. 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդալ ավելին

Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում վերականգնվել է բնականոն հունով աշխատանքը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։ Գերատեսչության աշխատակիցները Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջարկության հիման վրա հանել են Դևդորակի հովտում ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը: «ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռի միջոցով Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները զննել են Դևդորակի-Ամալի հովիտը և գնահատել…

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան

Հայաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում, ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Խորհրդակցությունների նպատալով դեսպանին կանչելւ դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այդ պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Կոպիրկինը կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք, հետևաբար, կարծում եմ, պետք է սպասել, որ շուտով Սերգեյ Կոպիրիկինը վերադառնա…

Կարդալ ավելին

Միրզոյանն ու Կասիսը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների օրակարգն են քննարկել

Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով…

Կարդալ ավելին