Day: June 28, 2024

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են վայր ընկել
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վայր ընկած տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ պանիր չեչիլ թել արտադրատեսակի նմուշը՝ listeria monocitogenes, պանիր տապակելու համար արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, պանիր չանախ 45%-ոց արտադրատեսակի նմուշը՝ ախտածին…

«Պետք է վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները մեր կյանքում»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ….