June 20, 2024

Կրկին խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ, Կողես և մի շարք այլ բնակավայրերում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․   «Այսօր կրկին խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ, Կողես և մի շարք այլ բնակավայրերում»։

Կարդալ ավելին

Իտալական «IL Gusto» պարբերականը Հայաստանը համարել է գաստրո զբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը

  Իտալական «IL Gusto» պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ համարելով այն գաստրո զբոսաշրջության համար լավագույն երկրներից մեկը։   Պարբերականում վկայակոչվել են զբոսաշրջության կոմիտեի ԺՊ Սուսաննա Հակոբյանի խոսքերը, որտեղ նա նշում է՝ 2024 թվականին սննդի և գինու սիրահարների համար Հայաստանի՝ սիրված վայր դառնալու մասին։ Գաղափարը պայմանավորված է հարուստ գինու ավանդույթներով, վառ խոհարարական տեսարանով և նվիրվածությամբ:…

Կարդալ ավելին

«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական ծառայությունը հերքում է այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված ««Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ լուրը։   «Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել…

Կարդալ ավելին

Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Ռայա Նազարյանը

Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։ Այս մասին գրում է bta.bg կայքը։ Նազարյանին սատարում էր նրա խմբակցությունը «Իրավունքների և ազատությունների շարժում»-ը։   Ռ.Նազարյանը ծնվել է 1985 թվականին։ Նա ավելի քան 12 տարի զբաղվել է իրավաբանությամբ։   Հունիսի 9-ին Նազարյանն ընտրվել է պատգամավոր։

Կարդալ ավելին