
Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների
Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։ Ասուլիսը լուսաբանում են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։