June 4, 2024

Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասել է նա:  

Կարդալ ավելին

Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հայտնեց՝ իշխանությանը հեռացնելուց հետո ձևավորվելիք  անցումային կառավարությունն ինչ գործառույթներ է ունենալու․ «Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։ Պատրաստել…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները: ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում ՔՊ-ական դեմքերի վարքագծից: Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել,…

Կարդալ ավելին

Բազմաթիվ մարտահրավերներ, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել՝ 2022 թվականին ընդունելով ՀԱՊԿ օգնության առաջարկը․ Գալուզին

Բազմաթիվ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների առաջարկին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը ոչ միայն չի պաշտպանում երկրի սահմանները, այլև «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ռուսաստանի,…

Կարդալ ավելին