June 5, 2024

Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

ԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է։ «Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,-նշված է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Հայրենիքը մաս-մաս հանձնողները հետ չեն կանգնելու այդ ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված․ Բագրատ Սրբազան

«Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ու՞ր էինք գնում մի քանի տարի առաջ, ո՞ւր ենք գնում հիմա։ Ցուցանակները մինչև հիմա կան՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն ․․․ Այս ճանապարհով Արցախ էինք գնում», – Սոթքում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ իշխանությունները հանձնում են մեր տարածքները ու դիմացը չեն ստանում նույնիսկ ռիսկերի վերացում։ Այս ընթացքը պետք է…

Կարդալ ավելին

Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է հրավիրվել Հանրապետության հրապարակում

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտարարություն է տարածել. «Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Սրբազան Շարժման Մեծ հանրահավաքը։ Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի իրազեկման ակցիան։ Խնդրում ենք տարածել պաստառները սոցիալական ցանցերի ձեր…

Կարդալ ավելին

44-ամյա տղամարդը պարբերաբար տնից գումար է վերցրել ու գաղտնի խաղադրույքներ արել, ապա գողության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն

Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։ Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200…

Կարդալ ավելին