June 5, 2024 Page 2

Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը, հայրը փորձել է վերցնել այն, և երեխային պատճառվել է վնասվածք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ «Աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝…

Կարդալ ավելին

Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի խումբ քաղաքացիների. «Ազգային ճակատ»

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 30  աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող մի խումբ քաղաքացիների, հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ «Վերջիններս, ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի ու ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ Երևանը, թվում է, կցանկանար «օգտվել պահից այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։…

Կարդալ ավելին