Day: June 15, 2024
Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով
2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ…
Ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու
Արցախի տեղեկեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
Որոշել ենք վերաձևակերպել շարժման տրամաբանությունը․ Սրբազան
Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան, մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքի ու պետության զգացումով, իրավունք չունեն վերամբարձ ապրելու, նրանց տեղը փողոցն ու հրապարակն է. «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ Նա վստահեցրեց՝ շարժումը հասնելու է նպատակակետին և դա միայն իշխանափոխության համար չէ։ «Սա քաղաքակրթական ու արժեքների…