June 16, 2024 Page 3

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կարդալ ավելին

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Երթեւեկությունը երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան

Նախօրեին ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի…

Կարդալ ավելին