June 19, 2024 Page 3

Արցախի թեմի առաջնորդը առաջիկա օրերին կհանդիպի արցախահայության հետ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին` Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմը:

Կարդալ ավելին

Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Հիշեցնենք՝ 2021 թվականին Իշխան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով:

Կարդալ ավելին

Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հունիսի 21-ին գնալու եմ Տավուշ, տեսնեմ` հեռախոսով նրա ցույց տված փշալարերը կա՞ն, թե ոչ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին: «2 անգամ խնդրել եմ, ինձ նկարել, ուղարկել են, ոչ մի ցանկապատ էլ չկա դրված։ Երևի ինչ–որ ոչ տեսանելի տեղ դրել են նկարվելու համար։ Բայց կգնամ իմ աչքով տեսնելու` կա, թե…

Կարդալ ավելին