Day: June 23, 2024

Պաշտոնից ազատվել է ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության պետը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է Սերգեյ Բեսեդան։ «Վաժնիե իստորիի» երկու աղբյուրներ՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ինչպես նաև Սերգեյ Բեսեդայի ծանոթը, հայտնել են, որ ԱԴԾ-ի հինգերորդ վարչության պետ է դարձել Ալեքսեյ Կոմկովը, ով նախկինում աշխատել է որպես հակահետախուզական ծառայության պետի տեղակալ։ ։ …

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։ Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Տոնի հիմքում Աստվածածնի տուփի մասին գեղեցիկ ավանդությունն է, որը մեզ է հասել դարերի խորքից: Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում:…

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի»՝ Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս…