June 24, 2024 Page 2

Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը

Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը ահազանգում է, որ  Արցախի Հարապետության տարածքում  Ադրբեջանի կողմից հայկական  մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75 տոկոսով, վտանգի տակ գտնվող օբյեկտների թվի՝ 29 տոկոսով։ Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո  2024 թվականի գարնանային մոնիտորինգի տարածքն ընդլայնվել է՝ ներառելով…

Կարդալ ավելին

Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցածը․ Փաշինյանը հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի…

Կարդալ ավելին

Լալա Մնացականյանին ծափերով ճանապարհեցին դեպի հավերժություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին  հրաժեշտ տվեցին ծափերով։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում դերասանուհուն վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, խաղընկերները, մտավորականները, նրա արվեստը սիրող ու գնահատող քաղաքացիներ։ Իսկ վերջում ծափահարությունների ներքո ճանապարհեցին դեպի հավերժություն։ Լալա Մնացականյանը կհուղարկավորվի Զեյթունի գերեզմանատանը: Լալա Մնացականյանը մահացել է հունիսի…

Կարդալ ավելին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրել է երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ: Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 92:91 հաշվով և դարձել առաջնության հաղթող: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ…

Կարդալ ավելին