June 25, 2024 Page 2

Ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ԱՄՆ դեսպանություն

Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը: «Մենք ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում տևական և…

Կարդալ ավելին

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը․ լուսանկարներ

Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը: Նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Իշխան Գրիգորյանը, ծառայության Շիրակի մարզի պատասխանատուները, նորակոչիկների հարազատները։

Կարդալ ավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։ Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռնում…

Կարդալ ավելին

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։   Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։   Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։   Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։  …

Կարդալ ավելին