Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար
Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար։ ՌԴ կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։ «Մհեր Միրանի Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է փաստաթղթում։ Մայիսին սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։
