Month: June 2024
Սրբազան շարժման առաջիկա անելիքները
Առաջիկա ուրբաթից սկսած՝ Շարժումը այցելելու է մարզեր: Քաղաքական-հասարակական ուժերին դրանց մասին տեղեկացնելու ենք: Պետք է գնանք գյուղերով, ամեն տուն մտնելով: Մենք մարդ բերելու հետևից չպետք է գնանք: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը:«Գնալու ենք ժողովրդի մոտ, տեղում խոսենք և աջակցենք նրանց, որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ շատ բաներ կատարվում։ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները կլինեն…
Օկուպացված Ստեփանակերտում այս պահին ապրում է երեք հազար քաղաքացի
Օկուպացված Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ Արցախի օկուպացված մայրաքաղաքաղաքում «Շրջակա միջավայրի ամրապնդման գործում կթրթության և իրավապահ միջոցառումների դերը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։ Նրա խոսքով, Ստեփանակերտում և հարակից…
Արմավիրի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղեր, Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամաս: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
