June 2024 Page 26

Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել սահմանագոտում իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։  

Կարդալ ավելին

Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում: Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում: Այսպիսով նա դարձել է Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում ևս նվաճել էր ոսկե մեդալ։ Աղբյուր՝ armsport.am

Կարդալ ավելին