June 2024 Page 30

ԱՊՀ երկրների սահմանապահներն առանց Հայաստանի քննարկել են հատուկ գործողություններ իրականացնելու հարցը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը քննարկել է 2025 թվականին հյուսիսարևմտյան, արևմտյան և միջինասիական ուղղություններով համատեղ հատուկ գործողություններ իրականացնելու հարցերը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Բրեստում կայացած խորհրդի նիստի արդյունքներով հայտնել է կառույցի համակարգող ծառայությունը։ «Հրամանատարների խորհրդի անդամները գնահատել են 2024 թվականին իրականացված «Արևմուտք-2024» և «Շեկարա-2024» համատեղ հատուկ սահմանային գործողությունները,…

Կարդալ ավելին

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել են

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեքենայի վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել են. հայտնում են Վանաձորի ԲԿ-ից։   «Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության խմբերը շարունակում են գտնվել դեպքի վայրում»,-նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը Էջմիածին

Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան:   «Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:   Որոշման համար հիմք են ծառայել…

Կարդալ ավելին

Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումից հետո, Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել. այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ դիտողություն հայտնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Կարդալ ավելին