June 2024 Page 41

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:  

Կարդալ ավելին

Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք․ Գալուզին

Վաշինգտոնը և Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում հետխորհրդային երկրների վրա՝ փորձելով սահմանափակել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ դրա լավագույն օրինակը Ուկրաինան է։ Գալուզինը նաև անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին. «Մենք անկեղծորեն կարևորում ենք Հայաստանի հետ կապերը, աշխատում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգանքի…

Կարդալ ավելին

ՀՀ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): «Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառաության՝ կազմակերպությանն անդամակցելու…

Կարդալ ավելին

«Friendship International Cup 2024» մրցաշարի բացումը՝ տեսանյութով

Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական ​​մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։Ռուսաստանից Հայաստան էր ժամանել UNIADA-ի նախագահ Պետրին Իվան Վլադիմիրովիչը։ Երեւանում միջազգային մրցաշարի բացման արարողությանը  ներկա են  եղել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի…

Կարդալ ավելին