Month: June 2024
Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ շրջանաձև երթևեկության հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող տրակտորի, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Մարտիրոսյանը տեղափոխվել է…
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
