June 2024 Page 52

Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են Լոռու մարզպետարանից։ Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է…

Կարդալ ավելին

Արցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են Հայաստանին

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո; «Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք…

Կարդալ ավելին

Բախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի…

Կարդալ ավելին

Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․     «ԵՄ առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», – ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:   Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ժամը…

Կարդալ ավելին