Month: June 2024
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Ռուբիկ Մխիթարյանին
Ռուբիկ Մխիթարյանը պատգամավորների 70 կողմ ձայներով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Մարիամ Մկրտչյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում: Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին՝ 11-րդ տուրում, հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ռավի Ռակշիտային: Մարիամ…
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին. այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲելՏԱ-ն։ «Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք…
