June 2024 Page 61

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ. 85-ը դուրս է գրվել. ԱՆ

Ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայում նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ ԱՆ-ից հայտնում են, որ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Կարդալ ավելին

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ «ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։ Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա…

Կարդալ ավելին

Երևանում ուղեվարձի թանկացումը քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը. Ավագանու անդամ

Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, ըստ որի ուղեվարձի թանկացումը Երևանում քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ…

Կարդալ ավելին