June 2024 Page 76

Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլի արդյունքներով Մարիամ Մկրտչյանը 2-րդ հորիզոնականում է

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանն ունի 5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր: Պատանիների առաջնությունում Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 4.5 միավոր, Արսեն Դավթյանը՝ 3.5 միավոր: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 9-ին։

Կարդալ ավելին

Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ  «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության…

Կարդալ ավելին

Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին․ Լուսանկարներ (Տեսանյութ)

Ապարանում աղ ու հացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին։ Ապարանցիները և դեպի Վանաձոր մեկնող Սրբազան շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի հետ այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։

Կարդալ ավելին