June 2024 Page 79

Վթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հունիսի 6-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.)…

Կարդալ ավելին

Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 6-ին արած հայտարարություններին։ Ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի…

Կարդալ ավելին

Հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել. ահազանգ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի…

Կարդալ ավելին

Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով

2024 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող  գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ Քննչական կոմիտեից հայնում են,…

Կարդալ ավելին