June 2024 Page 80

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխայի մարմին

Մայիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ ծնողների կողմից մահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական…

Կարդալ ավելին

Երևան-Սևան ճանապարհին պայթյունի վայրում բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է. ՆԳՆ

Հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ: Այս մասին  հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ…

Կարդալ ավելին

Ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ․ ՆԳՆ

Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի հատվածում, ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է: Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ…

Կարդալ ավելին

Պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը գրել է. 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կարդալ ավելին