June 2024 Page 81

Լարսում աշխատանքը վերսկսվել է, ջրհեղեղների ու սողանքների վտանգ այլևս չի արձանագրվում

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» (Վերին Լարս) անցակետում վերականգնվել է բնականոն հունով աշխատանքը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։ Գերատեսչության աշխատակիցները Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջարկության հիման վրա հանել են Դևդորակի հովտում ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը: «ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռի միջոցով Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները զննել են Դևդորակի-Ամալի հովիտը և գնահատել…

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են՝ Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը չեն իջեցնում, դեսպան Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան

Հայաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում, ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Խորհրդակցությունների նպատալով դեսպանին կանչելւ դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այդ պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Կոպիրկինը կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք, հետևաբար, կարծում եմ, պետք է սպասել, որ շուտով Սերգեյ Կոպիրիկինը վերադառնա…

Կարդալ ավելին

Միրզոյանն ու Կասիսը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների օրակարգն են քննարկել

Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով…

Կարդալ ավելին

Ծեծկռտուք, սպանություն և սպանության փորձ Փոքր Մասրիկում

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19–ամյա բնակչի կողմից նույն մարզի 37–ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի…

Կարդալ ավելին