June 2024 Page 90

Մինչև հունիսի 20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերները փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է․   «Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Բաղյան փողոց – Գայի պողոտա խաչմերուկից մինչև Բաղյան փողոց – Գյուրջյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում»:

Կարդալ ավելին

55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն

Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, ապա համաներեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանուկյանի նախագահությամբ որոշեց՝ Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով, մյուս առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակել պատժի կրումից:   Նախկին փոխոստիկանապետը համաներվեց Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին անկախության հռչակման 100-ամյակի առիթով։   Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ,…

Կարդալ ավելին

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին

Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի…

Կարդալ ավելին