June 2024 Page 91

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Արգիշտի Քյարամյանին պահանջներ է ներկայացնելու

  Երևանի Սուրբ խաչ եկեղեցու բակից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկեց քայլերթը դեպի ՀՀ քննչական կոմիտե։   «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին որոշ պահանջներ են ներկայացնելու ու փորձելու են որոշ հարցերի պատասխաններ ստանալ։   Մայիսի 31-ին ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանությունը 28 անձի էր բերման ենթարկել, ապա ձերբակալել։  …

Կարդալ ավելին

Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին

Երեկ ԱԳն շենքի մոտից ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված 28 անձանց մի մասն այս պահին շարունակում է մնալ ձերբակալվածների պահման վայրում։ Ըստ փաստաբանների, ձերբակալվածների մասին որոշում պետք է կայացվի մինչև կիրակի օրվա վերջ. կամ ազատ կարձակվեն, կամ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ կդիմեն դատարան:   Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, մեղմ է ասել, թե քաղաքացիների նկատմամբ…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:   ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:   Վարչապետ Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել:

Կարդալ ավելին