Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատախազությունից հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության…
