November 29, 2023

ՀՀ տարածքում այսօրվա փակ ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում…

Կարդալ ավելին

Պուտինը Փաշինյանի հետ նախատեսված հեռախոսազրույց դեռ չունի, սակայն…Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս պահին ոչ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին և շարունակել. «Բայց դուք գիտեք, որ դեկտեմբերի վերջին նախատեսվում է ամանորյա ավանդական միջոցառում (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով): Այն լինելու է…

Կարդալ ավելին

ՀՀ վարչապետը շնորհավորել է հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Վարչապետի ուղերձը ներկայացնում ամբողջությամբ. «67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը: Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու…

Կարդալ ավելին

Երևանում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով

Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ,…

Կարդալ ավելին