Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր

Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը տեղի է ունենալու այսօր՝ դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն…

Կարդալ ավելին

Խուլիգանության համար մեղադրվող Յուլիա Ֆինեսը ցատկել է քննչականի զուգարանի պատուհանից, ընկել ցանցե տանիքին. նոր մանրամասներ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի…

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ալֆրեդ Քոչարյանը հայտարարել է՝ առաջարկվող առաքելությունը վերջին 3 տարում մերժվում է Ադրբեջանի կողմից

Դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Պատվիրակության…

Կարդալ ավելին

Վերին Լարսը կրկին փակ է

Վատ եղանակային պայմանները պատճառ են դարձել Ռուսաստանից Վրաստան տանող Վրեին Լարսի ճանապարհով բեռնատարների երթևեկությունը դադարեցնելու համար:«Ինտերֆաքսը» գրում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության պատճառովՎլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում ծանր մեքենաների տեղաշարժը՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ արգելված…

Կարդալ ավելին