December 26, 2023

Իրանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան․ ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին

Նախագիծն ընդունվեց. ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան՝ դառնալով 160 հազար դրամ

32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնության Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։ «Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևան քաղաքում սահմանվում է Ա և Բ գոտիներ: Նախատեսվում է կիրառել հետևյալ…

Կարդալ ավելին

Խորեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Կարդալ ավելին