April 1, 2024 Page 3

ԱԺԲ գրասենյակներում, ղեկավարների տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ

Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր: «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Օրերս ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունը ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- նշել…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 241 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 241 դեպք, որից 141-ը՝ երեխա, 100-ը՝ մեծահասակ: 22 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին

ՀՀ-ում հանցագործության դեպքերն աճել են

Դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման համաձայն՝ 2023 թ.-ին ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թվականին՝ 37.612), այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք (2022 թվականին՝ 1263)։ Նշված դեպքերից 20.231-ը՝ Երևան քաղաքում (2022 թվականին՝ 21.604):  2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1%-ով: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության…

Կարդալ ավելին

Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շիրվանյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի ապրիլի 18-ին։

Կարդալ ավելին