
300 հազար դրամի չափով բնակարանի վարձի փոխհատուցում կտրամադրվի Էրեբունիում փետրվարի 5-ի պայթյունից տուժած ընտանիքներին
Էրեբունի վարչական շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ ընտանիքի Երևանի քաղաքապետարանը կտրամադրի բնակարանի վարձի փոխհատուցում՝ 300,000 -ական դրամի չափով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքային իշխանության նախաձեռնությունը միաձայն հաստատվել է Երևանի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ քաղաքապետին կից գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստում: Նիստի ընթացքում վարչական շրջանների աշխատակազմերի…