April 24, 2024

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Կատարվել է նաև Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան պատասխանատուներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին

Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող էջը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մրցանակի ոգեշնչման աղբյուր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի վավերագրումն է, որն ամփոփում և ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Երևանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն…

Կարդալ ավելին

Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում դարձել է ուժի խորհրդանիշ

Դարեր շարունակ հայ ազգն իր պատմական անցյալի հիշողության մեջ ունի և՛ ուրախ, և՛ տխուր էջեր։ Ցեղասպանությունը ոչ միայն վիշտ է, այլև չվերջացող մեծ ցավ մեզ համար, սարսափելի պատմական անարդարություն։ Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում դարձել է ոգու և ուժի խորհրդանիշ։ Մենք չենք դատապարտում նրանց, ովքեր վախենում են ընդունել արդեն մի դարից ավել գոյություն…

Կարդալ ավելին

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն մի քանի օր է գիշերում են այստեղ: Այստեղ է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով արդեն քանի գիշեր անցկացնում է գյուղացիների հետ ճանապարհի վրա: Ճանապարհը փակած բնակիչները պնդում են, որ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարեւանությամբ: Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով…

Կարդալ ավելին