April 12, 2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50,000 դրամի չափով կամ 10,000 դրամի չափով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։ Շահառու հանդիսացող շուրջ 106,000 անձանց 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում…

Կարդալ ավելին

Ավազակություն հոր և որդու կողմից

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ: ՔԿ-ից մանրամասնում են՝  2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի…

Կարդալ ավելին

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

Այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը, նիստից հետո հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նրա փոխանցմամբ, ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները «համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում»։ Ամփոփելով հանդիպումը՝ Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական…

Կարդալ ավելին