April 29, 2024

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք

Տավուշում պայքարը շարունակողները սպասում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ  հանդիպած կիրանցիները վերադառնան ու ավելի մանրամասն ներկայացնեն մտահոգիչ հանդիպման դրվագները։   Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար…

Կարդալ ավելին

Խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ են նախաձեռնվել

Անցյալ տարվա ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննված 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: Նրա խոսքով՝ խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմերով ստացված հաղորդումներից գրեթե բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ: «Նշեմ, որ թեև 2022…

Կարդալ ավելին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել

Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» գրությամբ պաստառներ են պարզվել։ Ներկաները ծափահարություններով ողջունեցին երիտասրադներին։ Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները շտապեցին բեմահարթակից իջեցնել երիտասարդներին։ Նշենք նաև, որ  դահլիճում ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Կարդալ ավելին

Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի

«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։  

Կարդալ ավելին