April 9, 2024

Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ստում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։   ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նաեւ սվում է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:

Կարդալ ավելին

Կոչ՝ ՀՀ իշխանություններին. հրաժարվել պարտվողական գործելաոճից և ընթացք չտալ այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը, նշված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարության մեջ։ «Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական…

Կարդալ ավելին

Անընդունելի են Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու փորձերը. Փաշինյանը՝ Շոլցի հետ հեռախոսազրույցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի…

Կարդալ ավելին

Ողբերգական դեպք՝ Երևանում. կառուցվող շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի: Գրել է Գագիկ Շամշյանը։     Ոստիկաններն ու քննիչները պարզել են,…

Կարդալ ավելին