April 2, 2024 Page 2

Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։   «Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը…

Կարդալ ավելին

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»։

Կարդալ ավելին

Պուտինը հանձնարարել է վերանայել միգրացիոն քաղաքականությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Հայտարարությունը նա արել է ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։   «Մենք պետք է խորապես և արմատապես վերանայենք միգրացիոն քաղաքականության մեր մոտեցումները։ Խնդրում եմ Ներքին գործերի նախարարությանը, մյուս իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին՝ կառավարության և նախագահի աշխատակազմի հետ միասին բոլոր հարցերը համակողմանի և մանրամասն մշակել»,- ասել…

Կարդալ ավելին