April 8, 2024 Page 3

Ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել

2024թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա համեմատ՝ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։   Ըստ ԱՎԿ-ի՝ 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024թ․-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2 602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2 660-ի փոխարեն։ Ամուսնալուծությունների քանակը 2023-ի համեմատ ավելացել է 37-ով։ Հանրապետությունում 2024թ. հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք` 2023թ. հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 9-ին հանրապետության առանձին վայրերում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+9, ցերեկը՝ +14+16, Սեւանա լճի ավազանում…

Կարդալ ավելին

Վտանգավոր եմ համարում այն ուղղությունները, որոնց հետ կապված Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացրել. Աբրահամյան

  Ադրբեջանը սպառազինվում է բոլորի աչքի առաջ, բնականաբար, այդ զենքերը մի օր կրակելու են, ԱԳՆ դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։   «Կարծում եմ, որ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչն, իհարկե, չի բացառում ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը։ Վտանգավոր…

Կարդալ ավելին

Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։   Հրաչյա Ստյոպայի Ղազարյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում: 2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:   Աշխատանքային գործունեություն   2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի…

Կարդալ ավելին