April 9, 2024 Page 2

ԱԺ շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել

ԱԺ-ի մոտ արտակարգ անվտանգային միջոցառումներ են իրականացվել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, շենքի հարևանությամբ ավելի քան 10 ավտոբուսով ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորներ։ Հիշեցնենք որ «Միասին» շարժումն այսօր ակցիա է նախաձեռնել՝ ԱԺ-ի մոտ՝ Նիկոլ Փաշինյան հրաժարականի պահանջով, իսկ մինչ այդ ԱԺ խմբակցություններին էր հանձնվել իմպիչմենտի պահանջագիրը։

Կարդալ ավելին

Տավուշից սահմանազատում սկսելու մասին որոշում չկա, քանի որ կոնսենսուս չկա սկզբունքային հարցերում. Մհեր Գրիգորյան

Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա. Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կարդալ ավելին

ԱԺ-ում Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է փակ նիստը

Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը: ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն,…

Կարդալ ավելին

Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական…

Կարդալ ավելին