
Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և մեր երկում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել…